Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետով, հիմք ընդունելով Արման Առաքելյանի կողմից կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգի՝ urban.e-gov.am կայքի միջոցով 24.01.2025թ. ներկայացված հայտը, սեփականության իրավունքի 12092018-06-0007վկայականը՝
որոշում եմ.
1.Արման Առաքելյանին տրամադրել նախագծման թույլտվություն՝ ճարտարապետահատակագծաին առաջադրանք, իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ համայնք Ալավերդի, գյուղ Հագվի 1-ին փողոց 1-ին փակուղի 2/1 հասցեում, 06-058-0017-0022 կադաստրային ծածկագրով հողամասում 10.9x8.8 մ չափերով մանսարդային հարկի կառուցման և բնակելի տան պատերի ուժեղացման համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: