Համաձայն Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի » 5-րդ գլխի դրույթների , «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերի,, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի երկրորդ գլխի դրույթների՝ Ալավերդի համայնքի ավագանին որոշում է ․ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը և նրա կողմից ներկայացված իրավական ակտի (իրավաբանական անձի հիմնադրման և կանոնադրության) նախագիծը՝
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրում մշակութային գործունեություն իրականացնելու նպատակով հիմնադրել նոր իրավաբանական անձ հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի «Օձունի մարզամշակութային կենտրոն» Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ Կազմակերպություն)։
2․ Հաստատել Կազմակերպության Կանոնադրությունը՝ համաձայն Հավելված 1-ի։
3․ Գործունեությունն իրականացնելու նպատակով կազմակերպության հիմնադրման հետ միաժամանակ Կազմակերպությանը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել (ամրացնել) գույք՝ համաձայն Հավելված 2-ի։
4․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իրականացնել Կազմակերպության Կանոնադրության պետական գրանցման հետ կապված անհրաժեշտ գործառույթները և ձևակերպումները։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հոջորդող օրը։ |