Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 151
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



29 ապրիլի 2024 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ԴԱՎԻԹ ՀԱՄԼԵՏԻ ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՂՈՑ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԵՆՅԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԱՅՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Դավիթ Համլետի Ներկարարյանի դիմումը, անձնագրի պատճենը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու հողամասի և շինության հատակագծերը, Նեղոց բնակավայրի վարչական ղեկավարի կողմից 23.10.2023թ. տրված N 5869 տեղեկանքը՝

որոշում եմ.

1. Ճանաչել Ալավերդի համայնքի սեփականության իրավունքը, Ալավերդի համայնքի Նեղոց գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-080-0107-0050 ծածկագրրից առանձնացվող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.02735 հեկտար մակերեսով հողամասում գտնվող, Դավիթ Համլետի Ներկարարյանի կողմից ինքնակամ կառուցված, 273.5 քմ արտաքին մակերեսով (187.8 քմ ներքին մակերեսով) բնակելի նշանակության տնտեսական սենյակի նկատմամբ:
2.Օրինականացնել Ալավերդի համայնքի Նեղոց գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի
06-080-0107-0050 ծածկագրրից առանձնացվող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.02735 հեկտար մակերեսով հողամասում գտնվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխանող, 2018 թվականին ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 20232Y4JMA ծածկագրով հաշվառված, 273.5 քմ արտաքին մակերեսով տնտեսական սենյակը:
3.Ալավերդի համայնքի Նեղոց գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 
06-080-0107-0050 ծածկագրրից առանձնացվող, 0․02735 հա մակերեսով հողամասին և հողամասում գտնվող անշարժ գույքին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Նեղոց, Թբիլիսյան խճուղի, 61/1 փոստային հասցեն:
4.Ինքնակամ կառուցված կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման, անվտանգության գոտիներում և կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
5. Շինության զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
6. Անշարժ գույքի պետական գրանցում ստանալուց հետո, տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Դավիթ Համլետի Ներկարարյանին օրինականացված տնտեսական սենյակը և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու մասին ներկայացնել գնման նախապատվության գրավոր առաջարկություն:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լիանա Կոստանդյան   Տիգրան Թամազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝4a351a2a-7024-419e-8339-f5e61f903ad8



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner