Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմքը նդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին` hամայնքային սեփականություն հանդիսացող, 0.0054 հա մակերեսով հողամասն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին պլաստիկ թափոնների պահեստ կառուցելու համար: 2. Հանձնարարել համայնքապետարանի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ կազմակերպել անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման աշխատանքները: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:
|