Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1785-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 դեկտեմբերի 2024 թվականի N 1785-Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԱՐԱՏ ԲԱԽՇԻԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 06-020-0015-0008 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱԿԵՐԵՍՆ ՈՒՂՂԵԼՈՒ, ՓԱՍՏԱՑԻ ՃԻՇՏ ՍԱՀԱՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՄԱՍՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-13-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Արարատ Բախշիի Գևորգյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 768824 վկայականը, ժառանգության իրավունքի վկայագրերը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու կազմված հողամասի և շինության հատակագծերը, 15․10․2024թ․ մասնագիտական եզրակացությունը, Արևածագ բնակավայրերի վարչական ղեկավարի կողմից 17․10․2024թ. տրված N 7648 տեղեկանքը, «ՔԾՓԿ» ԲԲ ընկերության կողմից 06.11.2024թ. տրված N 15/306 դրական եզրակացությունը՝

որոշում եմ

1․ Արարատ Բախշիի Գևորգյանին ժառանգության իրավունքով պատկանող, կադաստրային 06-020-0015-0008 ծածկագրով հողամասի մակերեսն ուղղել և հաստատել փաստացի ճիշտ 0.18045 հա մակերեսը՝ համաձայն որակավորում ունեցող չափագրող կազմակերպության կողմից տրված հատակագծի և մասնագիտական եզրակացության:

2. Օրինականացնել Ալավերդի համայնքի Արևածագ գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-020-0015-0008 կադաստրային ծածկագրով, Արարատ Բախշիի Գևորգյանին ժառանգության իրավունքով պատկանող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.18045 հա մակերեսով հողամասում, 2020թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2024JVJFGL ծածկագրով հաշվառված, 24․8 քմ արտաքին մակերեսով (18․3 քմ ներքին մակերեսով) բնակելի տան մասը և կատարված 1 հատ դռան և 4 հատ պատուհանի ձևափոխությունները:

3. Ինքնակամ կառուցված շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

4. Ալավերդի համայնքի Արևածագ գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-020-0015-0008 կադաստրային ծածկագրով, 0.18045 հեկտար մակերեսով հողամասին և հողամասում գտնվող անշարժ գույքերին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Արևածագ, 6-րդ փողոց, 1-ին նրբանցք, 3 փոստային հասցեն:

5. Օրինականացված բնակելի տան մասի և կատարված ձևափոխությունների համար սահմանված 22142 (քսաներկու հազար հարյուր քառասուներկու) ՀՀ դրամ արժեքով վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

6. Նշված իրավունքն ենթակա է պետական գրանցման:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner