Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-80-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման 8-րդ գլուխի 43-րդ կետի ը ենթակետով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին` hամայնքի սեփականություն հանդիսացող, քաղաք Ալավերդի, Կոշաբերդ փողոց, 31/5 հասցեում գտնվող, 06-002-0460-0046 ծածկագրով, 1.612163 հա մակերեսով արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի նկատմամբ կայացնելու վարձակալության իրավունքի մրցույթ: 2. Հաստատել վարձակալության տարեկան մեկնարկային վճարը` 100 000 /հարյուր հազար/ դրամ: 3. Սահմանել, որ հողանմասը ծանրաբեռնված է արտադրական թափոնով /խարամով/ և կարող է օգտագործվել միայն տարածքի ռեկուլտիվացիա կատարելու և համայնքի արտադրական թափոնների տեղադրման համար: 4. Սահմանել` մրցույթի մասնակցության վճար 15000 հազար դրամ, քայլի չափ` մեկնարկային վճարի 5%-ի չափով: 5. Արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը տրամադրվում է վարձակալության 15 (տասհինգ) տարի ժամանակով: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|