Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 57-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԵՐՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հիմք ընդունելով տրանսպորտային միջոցների YB209141, YB195530, ВЩ678816  տեխնիկական անձնագրերը, գույքի նկատմամբ սեփականության իրավունքի N 28022022-06-0042 և N  30102019-06-0098 վկայականները, հետազոտությունների և դատական փորձաքննությունների կենտրոն «Անիկոմ» ՍՊ ընկերության մասնագիտացված փորձագիտական հաստատության փորձագետի կողմից տրված թիվ ԱՊ02/24Ա-035/1, ԱՊ02/24Ա-035/2 և ԱՊ02/24Ա-035/3 գույքերի արժեքի հետազոտության մասին եզրակացությունները և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 

 

1.      Թույլատրել բաց (դասական) աճուրդային եղանակով օտարելու Ալավերդու համայնքապետարանին պատկանող ներքոնշյալ՝ թվով 5 տրանսպորտային միջոցները, 2  հատուկ տեխնիկաները և 2 անշարժ գույքերը.

1.1    «GAZ 31105-120» մակնիշի, 942 CQ 61 հաշվառման համարանիշով  թեթև մարդատար ավտոմեքենան՝ տեխ. անձնագրի համար՝ YB209141, նույնացման համարը` X9631105051269638, թողարկման տարեթիվը 2005, մեկնարկային գինը՝ 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:

1.2  «Mitsubishi Pajero 2.4» մակնիշի, 038 CT 61 հաշվառման համարանիշով, թեթև մարդատար ավտոմեքենան՝ տեխ. անձնագրի համար՝ YB195530, նույնացման համարը՝ V25-4404278, թողարկման տարեթիվը 1997, մեկնարկային գինը՝                1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:

1.3  «ԳԱԶ» 48321-10 մակնիշի, 893 SU 36 հաշվառման համարանիշով  բեռնատար-աղբատար ավտոմեքենան՝ տեխ. անձնագրի համար՝ ВЩ678816, նույնացման համարը՝ XVL48321360000503, թողարկման տարեթիվը 2006, մեկնարկային գինը՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:

1.4  «ԳԱԶ» 48321-10 մակնիշի (ԳԱԶ ՍԱԴԿՈ), Ալավերդու համայնքապետարանին պատկանող աղբատար ավտոմեքենան՝ տեխ. անձնագիրը բացակայում է, մեկնարկային գինը՝  500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:

1.5  «ԳԱԶ» 3308 մակնիշի, Ալավերդու համայնքապետարանին պատկանող բեռնատար ինքնաթափ ավտոմեքենան՝ տեխ. անձնագիրը բացակայում է, մեկնարկային գինը՝  600 000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ:

1.6  «ЮМЗ 6» մակնիշի, 88-06 AX   պետական համարանիշով Ալավերդու համայնքապետարանին պատկանող հատուկ տեխնիկան (տրակտորը)՝ արտադրության տարեթիվն ըստ տեխնիկական զննության կտրոնում առկա տվյալների՝ 1985թ., մեկնարկային գինը՝  800 000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ:

1.7  «JCB 3D» մակնիշի, 0206ԼՏ      պետական համարանիշով Ալավերդու համայնքապետարանին պատկանող հատուկ տեխնիկան (էկսքավատոր-ամբարձիչ)՝ տեխ. անձնագիրը բացակայում է, մեկնարկային գինը՝  1 000 000 (մեկ միլիոն)  ՀՀ դրամ:

1.8  Ալավերդի համայնքի Ախթալա քաղաքի Շահումյան փողոց, 1 հասցեում գտնվող, 1073 քմ ներքին մակերեսով կաթսայատունը և զբաղեցրած 0.22599 հա մակերեսով կադաստրային 06-003-0017-0002 ծածկագրով հողամասը՝ 8 250 000 (ութ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով:

1.9  Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի 1-ին փողոց, 75 հասցեում գտնվող, 871.8 քմ ներքին մակերեսով անասնաշենքը և զբաղեցրած 0.1002 հա մակերեսով կադաստրային 06-060-0002-0001 ծածկագրով հողամասը՝ 14 000 000 (տասնչորս միլիոն) ՀՀ դրամ մեկնարկային գնով:

2.     Աճուրդի մասնակցության վճարը սահմանված է 15000 դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 %-ի չափով:

3.     Հանձնարարել համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովին.
3.1 Վերը նշված գույքի աճուրդային եղանակով օտարումը կազմակերպել սահմանված կարգով:

       3.2 Վճարումը կատարել ՀՀ արժույթով:

4.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԱՆԱ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(4.39 Մբ)
(3.40 Մբ)
(295.52 Կբ)
(4.16 Մբ)
(3.40 Մբ)
(300.29 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner