Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ. N 698-Ն որոշման IV գլխի 31-րդ կետի 2) ենթակետով, հիմք ընդունելով Ադիբեկ Ամրաստանի Իսոյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 16032023-06-0072 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրված հատակագծերը և 27.06.2024թ. մասնագիտական եզրակացությունը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող, N 16032023-06-0072 վկայականով գրանցված 0.00344 հա մակերեսով հողամասը կադաստրային քարտեզում արտացոլել ճիշտ տեղադիրքով՝ հողամասի տեղադիրքը համապատասխանեցնելով իրական տեղադիրքին՝ համաձայն որակավորված անձի կողմից տրված հատակագծի և մասնագիտական եզրակացության:
2.Նշված հողամասի մակերեսի փոփոխություն չի կատարվել:
3.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: