Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 75-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ և ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ՝ ՏՎՅԱԼ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔ) ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման պահանջներով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 11.04.2024թ. N 669-Ա, 02.05.2024թ. N 792-Ա, 07.03.2024թ. N 468-Ա, որոշումները, սեփականության իրավունքի N 15052024-06-0003 (գաղտնաբառ՝ 9IF95LSC3TCC), N 21052024-06-0078 (գաղտնաբառ՝ 3CTCPGIHGXKE), N 21052024-06-0060 (գաղտնաբառ՝ ICTQCBVB3IUB), վկայականները, հաշվի առնելով, որ կառույցներն իրականացրած անձանց կողմից ընդունվել են ուղղակի վաճառքով գնելու առաջարկը՝ Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.

1.  ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաք, Սանահին Սարահարթ թաղամաս, 47/4 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 11.04.2024թ. N 669-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 43.3 քմ արտաքին մակերեսով նկուղով ավտոտնակի սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00389 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0061-0022/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Արմինե Ռաֆայելի Այդինյանին։
2. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաք, Սայաթ-Նովայի փողոց, 1/33 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 02.05.2024թ. N 792-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 17.6 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00176 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0027-0254/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Վիտալի Ռոբերտովիչ Գարգալաջևին։
3. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաք, Սանահին կայարան թաղամաս, 114/2 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 07.03.2024թ. N 468-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 64.29 քմ արտաքին մակերեսով բնակելի տան մասը և պարիսպները սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00979 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0201-0035/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Ալեքսան Սերյոժայի Դավթյանին։
4. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ կառույցներն իրականացրած անձանց հետ կնքելու կառույցի և զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրեր: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԵՂԻՆԵ ՃԻՃԻԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(611.02 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner