Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, հիմք ընդունելով գրանցված իրավունքի N 12062019-06-0007 վկայականը, «ՎԱՎԱ ՊՐՈ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը՝
որոշում եմ․
1. Կադաստրային քարտեզում կատարել Ալավերդի համայնք, գյուղ Աքորի, 1-ին փողոց, 46 հասցեում գտնվող, N 12062019-06-0007 սեփականության իրավունքի վկայականով գրանցված, կադաստրային քարտեզի 06-022-0023-0013 ծածկագրով 3.658 հա մակերեսովհողամասի մակերեսի և սահմանային չափերի ուղղում՝ հողամասի մակերեսը համապատասխանեցնելով գրանցված իրավունքին և տեղադիրքը՝ իրական տեղադիրքին, համաձայն որակավորում ունեցող չափագրող կազմակերպության կողմից տրված հատակագծի:
2.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ համաձայն որոշման հավելված հանդիսացող որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: