Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի , «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի և հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը ՝ համայնքի ավագանին որոշում է. 1․ «Ալավերդու քաղաքային համայնքի մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի մշակույթի կենտրոն» անվամբ և հաստատել նոր խմբագրությամբ կանոնադրությունը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |