Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 135-րդ և 202-րդ, 188-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-13-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29․12․2005թ. N 2387-Ն որոշման, և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով՝ Պավլե Սարգսի Օհանյանի դիմումը, անձնագրի պատճենը, Աքորի բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 20․12․2024թ․ թիվ 9033 փոստային հասցեի և կառուցման տարեթվի մասին տեղեկանքը, 16․12․2024թ․ N 6016 և 6017 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի և շինության հատակագծերը՝ որոշում եմ․
1․ Վերականգնել Պավլե Սարգսի Օհանյանին (ծնված՝ 04․08․1963թ․) ժառանգության իրավունքով պատկանող, Ալավերդի համայնքի Աքորի գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-022-0055-0011 ծածկագրից առանձնացվող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․04449 հա մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը:
2. Ալավերդի համայնքի Աքորի գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-022-0055-0011 ծածկագրից առանձնացվող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.04449 հա մակերեսով հողամասում, 1985թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2025WJVGNY ծածկագրով հաշվառված, 64․4 քմ արտաքին մակերեսով (45․4 քմ ներքին մակերեսով) մառանը ենթակա է գրանցման նշագծված տարբերակով, որպես ինքնակամ կառույց:
3․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Աքորի գյուղի կադաստրային քարտեզի 06-022-0055-0011 ծածկագրից առանձնացվող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և հողամասում առկա գույքին տրամադրել Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզ, Ալավերդի համայնք, գյուղ Աքորի, 5-րդ փողոց, 7-րդ փակուղի, 11/1 փոստային հասցե։
4․ Ինքնակամ կառուցված կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման, անվտանգության գոտիներում և կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
5․Հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
6. Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
7. Սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։
8․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: