Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով,Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3) ենթակետով, ՀՀ Լոռու մարզի Լոռի-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթով, հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեի 03/04/2025թ. N ԱՏ-03042025-06-0524 տեղեկանքը՝
որոշում եմ.
1.Ալավերդի համայնքի ղեկավարի 28.03.2025թ. «N 2284114 ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ 0․00397 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՏԵՂԱԴԻՐՔԸ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՈՒՂՂԵԼՈՒ, ՓԱՍՏԱՑԻ ՃԻՇՏ ՏԵՂԱԴԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 463–Ա որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «N 2284114 ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ 0․00397 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՏԵՂԱԴԻՐՔԸ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՈՒՂՂԵԼՈՒ, ՓԱՍՏԱՑԻ ՃԻՇՏ ՏԵՂԱԴԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ 0.000056 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ»:
1.2 Որոշման 2-րդ կետից հետո լրացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ. «Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի կադաստրային քարտեզի 06-002-0037-0001 ծածկագրից առանձնացվող, 0.000056 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ գործառնական նշանակության հողամասը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
Օրենքով սահմանված կարգով փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո այն ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: