Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից 17.10.2019թ. համաձայնեցված Ալավերդի համայնքի 2019 թվականի բնապահպանական ծրագրի հավելվածի փոփոխություն N 1-ը և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից 29.10.2019թ. համաձայնեցված Ալավերդի համայնքի 2019 թվականի բնապահպանական ծրագրի հավելվածի փոփոխություն N 1-ը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Ալավերդի համայնքի 2019 թվականի բնապահպանական ծրագրով իրականացված միջոցառումների արդյունքում տնտեսված գումարներն ուղղել «Բնապահպանություն» և «Առողջապահություն» բաժիններով իրականացվելիք աշխատանքներին և հաստատել փոփոխված նոր ծրագրերը` համաձայն հավելվածի: |