Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 165
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 328-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հոկտեմբերի 2021 թվականի N 328-Ա

06-022-0048-0006 ԾԱԾԿԱԳՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ 0.02 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 0.03 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 12.10.2021Թ. 318-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, ‹‹Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին›› ՀՀ 50-Ն օրենքով, հիմք ընդունելով Սուսաննա Հայկազի Գրիգորյանի լիազորված անձ՝ Անահիտ Ռուբենի Խլոպուզյանի դիմումը, անձնագրերի պատճենները, ժառանգության իրավունքի վկայագրերը, լիազորագիրը, «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, 20.12.1986 թ. տեխնիկական անձնագիրը, Աքորի գյուղի վարչական ղեկավարի կողմից 09.08.2021թ. տրված N 720 տեղեկանքը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ`

1.Վերականգնել Սուսաննա Հայկազի Գրիգորյանին (ծնված՝ 10.05.1963թ.), Լիլիթ Գառնիկի Խլոպուզյանին (ծնված՝ 22.05.1987թ.), Գևորգ Գառնիկի Խլոպուզյանին (ծնված՝ 04.09.1988 թ.) ժառանգության իրավունքով պատկանող, Աքորի գյուղում (ծածկագիր՝ 06-022-0048-0006) գտնվող բնակելի տան և 0.02 հա մակերեսով տնամերձ հողամասի հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը:
2.Նշված հողամասում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց  քաղաքաշինական  նորմերի  ու կանոնների  էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող`1996 թվականին կառուցված բաց պատշգամբը, բնակելի տունը, անասնաշենքը և ավել օգտագործվող  սահմանազատված
0.03 հա մակերեսով հողամասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 50-Ն օրենքով համարել Սուսաննա Հայկազի Գրիգորյանի (ծնված՝ 10.05.1963թ.), Լիլիթ Գառնիկի Խլոպուզյանի (ծնված՝ 22.05.1987թ.), Գևորգ Գառնիկի Խլոպուզյանի (ծնված՝ 04.09.1988 թ.) բաժնային սեփականությունը: 
3. Աքորի գյուղում գտնվող բնակելի տանը տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Աքորի, 3-րդ փողոց, 2-րդ փակուղի, 1/1 բնակելի տուն փոստային հասցե:
4. Անշարժ գույքի զբաղեցրած  հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:                                                
5. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
6. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
7. Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ղեկավարի 12.10.2021թ
«06-022-0048-0006 ծածկագրում գտնվող, ժառանգության իրավունքով պատկանող անշարժ գույքի և 0.02 հա մակերեսով տնամերձ հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, ավել օգտագործվող 0.03 հա մակերեսով սահմանազատված հողամասն օրենքի ուժով սեփական համարելու, 0.02753 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքով օտարելու, փոստային հասցե տրամադրելու մասին» 318-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner