Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 135-րդ և 202-րդ հոդվածներով, հիմք ընդունելով՝ Աղավնի Լևոնի Անդրեասյանի դիմումը, անձնագրի պատճենը, 20․02․2025թ․ N 847 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Ակներ գյուղի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 06․03․2025թ․ փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանքը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի հատակագիծը՝ որոշում եմ․՝
1․ Վերականգնել Ալավերդի համայնքի Ակներ գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-002-0213-0001 ծածկագրով 0․06427 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ ֆիզիկական անձ՝ Աղավնի Լևոնի Անդրեասյանի (21․02․1962թ․) հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը:
2․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ակներ գյուղի կադաստրային քարտեզի 06-002-0213-0001 ծածկագրով, 0․06427 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզ, Ալավերդի համայնք, գյուղ Ակներ, 8-րդ փողոց, 44 փոստային հասցեն։
3․ Անշարժ գույքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
1) Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:
4․ Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
5․ Սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: