Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 132
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 9
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 2019 թվականի փետրվարի 22-ի N 53-Ա որոշումը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 28-ի հերթական նիստի օրակարգը`  
1. Ալավերդի համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան և Ալավերդի համայնքի հնգամյա զարգացման ծրագրով նախատեսված և 2018 թվականին իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները հաստատելու մասին:                          
                                                                                                                           (Զեկ. Ս. Խեչումյան)
2. Ալավերդի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 17-ի N 89-Ն որոշմամբ հաստատված Ալավերդի համայնքի 2019 թվականի բյուջեի մեջ փոփոխություններ կատարելու  մասին:
                                                                                                                           (Զեկ. Ս. Խեչումյան)
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանի մասին:
                                                                                                                            (Զեկ. Ս. Խեչումյան)
4. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն համարվող հողամասերն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին:
                                                                                                                           (Զեկ. Ս. Խեչումյան)
5. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող, Կաճաճկուտ գյուղի վարչական տարածքում գտնվող (02-054-0113-0001 ծածկագրից առանձնացված) գյուղատնտեսական նշանակության այգու նկատմամբ վարձակալության իրավունքի մրցույթ կայացնելու թույլտվություն տալու մասին:
                                                                                                                             (Զեկ. Ս. Խեչումյան)
6. Ալավերդի համայնքի ավագանու 30.08.2018թ. «Ալավերդի համայնքի տարածքում 2019 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 57-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:
                                                                                                                              (Զեկ. Ս. Խեչումյան)
7. Ալավերդի համայնքի ավագանու 25.12.2018թ. «Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի 2/2 հասցեում գտնվող հանգստյան տան շենքից որպես հանրակացարան տարածքներ անհատույց օգտագործման և սեփականության իրավունքով տարածք տրամադրելու մասին» N 96-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
                                                                                                                               (Զեկ. Ս. Խեչումյան)
8. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին:
                                                                                                                               (Զեկ. Ս. Խեչումյան)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ԷՎՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner