Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հողային օրենսգքրի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով N 17012025-06-0023 վկայականը, Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, Ախթալա քաղաք, Թումանյան փողոց, 1 հասցեում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-003-0010-0012 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.0385 հեկտար մակերեսով հողամասը, հասարակական կառուցապատում իրականացնելու նպատակով,  աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:  
Աճուրդի մեկնարկային գին սահմանել 640 000 (վեց հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ,  նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը`  մեկնարկային գնի հինգ տոկոսը,   մասնակցության վճար՝ տասնհինգ հազար  (15000) ՀՀ դրամ: 
2. Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապիցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեքներ կայացնող հողամասերում, չի  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 
3. Հողամասի օտարումը  չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չեն խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:              
4. Ալավերդի համայնքի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և իրականացնել որոշմամբ սահմանված հողամասի աճուրդը: 
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 
  
  
   |