Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 162
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



14 օգոստոսի 2019 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՀԱՂՊԱՏ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ (06-060-0232-0004 ԾԱԾԿԱԳՐԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ) ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՏՀԱՐՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ, 77-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման 8-րդ կետով և հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ավագանու 27.06.2019թ. N 44-Ն որոշումը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1.Թույլատրել կատարելու համայնքային սեփականություն հանդիսացող, Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական տարածքում գտնվող (06-060-0232-0004 ծածկագրից առանձնացված) 0.518 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարքի նկատմամբ վարձակալության իրավունքի մրցույթ:
2.Հաստատել վարձակալության տարեկան մեկնարկային վճարը` 20000 դրամ, սահմանել` մրցույթի մասնակցության վճար 15000 դրամ, քայլի չափ` մեկնարկային վճարի 5%-ի չափով:
3. Գյուղատնտեսական նշանակության հողամասը տրամադրվում է 25 (քսանհինգ) տարի ժամանակով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կարեն Կոնինյան   Վալերի Մինասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner