Համաձայն «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի , Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 15-րդ հոդվածների, 12-րդ հոդվածի 1-ին կետի 14-րդ ենթակետի գ. կետի, Ալավերդի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 147-Ն որոշման և հիմք ընդունելով Երևան քաղաքի « Իմիջ Մ.Գ. » ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Կարապետյանի 19.02.2025թ. հայտը՝
որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Թումանյան փողոց 61/1 հասցեում «Իմիջ Մ.Գ.» ՍՊԸ-ին պատկանող վահանակի վրա տեղադրվող «Սանահին վանական համալիր» էսքիզը ճանաչել որպես սոցիալական գովազդ :
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: