Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



15 հոկտեմբերի 2024 թ.

N 969112 ՎԿԱՅԱԿԱՆՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԲԱԺԱՆԵԼՈՒ, ԲԱԺԱՆՎԱԾ՝ 0.07773 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002թ. N 88 որոշումով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշման, և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով սեփականության իրավունքի N 969112 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրված հողամասերի և շինությունների հատակագծերը, բաժանման սխեմաները՝

որոշում եմ.

1.     Պետական սեփականություն հանդիսացող՝ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, թիվ 1 միջնակարգ դպրոցի զբաղեցրած բաժանել 1.72217 հա և 0.07773 հա մակերեսներով հողամասերի և համարել առանձին գույքային միավորներ:

2.    Բաժանված՝ 1.72217 հա մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողամասին և հողամասում առկա դպրոցի շենքին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 5-րդ փողոց, 4-րդ փակուղի, 10 փոստային հասցեն։

3.   Բաժանված՝ 0.07773 հա մակերեսով հողամասում առկա ինտերնատի շենքի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական նշանակության մանկական արվեստի դպրոց օգտագործելու և տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 5-րդ փողոց, 4-րդ փակուղի, 10/1 փոստային հասցեն:

4.Հողամասերի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված և սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծերով:

5. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: 

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լիանա Կոստանդյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner