Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի առաջարկը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Տալ համաձայնություն Ալավերդի համայնքին մասնակցելու Սոցիալական ներդրումների և Տարածքային զարգացման ԼՖ ծրագրին ու հաստատել հայտը՝ համաձայն հավելված 1-ի: 2. Ստեղծել նախաձեռնող խումբ Սոցիալական ներդրումների և Տարածքային զարգացման ԼՖ ծրագրին մասնակցության հայտ ներկայացնելու համար և հաստատել նախաձեռնող խմբի կազմը՝ համաձայն հավելված 2-ի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|