Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի 2) ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21) ենթակետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 16) և 18) ենթակետերով, «Նորմատիվիրավականակտերիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 23-րդհոդվածի 1-ին կետով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման կարգի 14-րդ կետի ա) ենթակետով, 38-րդ կետի ա) ենթակետով, հիմք ընդունելով համայնքի սեփականության իրավունքի N 08092023-06-0076 վկայականը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
համայնքի ավագանին որոշում է. 1. Ալավերդու hամայնքային սեփականություն հանդիսացող՝ համայնք Ալավերդի, Մեծ Այրում գյուղ, 3-րդ փողոց, 1 հասցեում գտնվող, մանկապարտեզի շենքը և դրա պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած՝ 0.55121 հեկտար մակերեսով, կադաստրային 06-073-0027-0004 ծածկագրով հողամասը (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 08092023-06-0076) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ Լոռու մարզի «Ալավերդի համայնքի Մեծ Այրումի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հանձնարարել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ կազմակերպել անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման աշխատանքները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|