Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա-
 

Զեկ. ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
«ԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 1 ԲՇՏ » ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն  Հայաստանի Հանրապետության  «Քաղաքացիական  օրենսգրքի» 67-րդ, 68-րդ և 69-րդ հոդվածների,  «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի  18-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի  27-րդ և 28-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝  համայնքի ավագանին որոշում է.

1.Լուծարել «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 1 ԲՇՏ» փակ բաժնետիրական ընկերությունը:
2. Ստեղծել լուծարային հանձնաժողով՝ հետևյալ կազմով
3.1 Հարություն Ձավարյան - Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ
3.2 Արթուր Մանուկյան - Ալավերդի համայնքի ղեկավարի օգնական
3․3 Ֆլորա Թաթուխաշվիլի - Ալավերդի համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ
3․4 Նարինե Թորոսյան - Ալավերդի համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ
3.5 Մարիետա Մանուկյան - «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 1 ԲՇՏ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
3․6 Գոհար Սոխակյան «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 1 ԲՇՏ» փակ բաժնետիրական ընկերության հաշվապահ
3․7 Սամվել Թորոսյան - Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետի պաշտոնակատար
4. Լուծարային հանձնաժողովին՝ 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել ընկերության լուծարման գործընթացը: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԵՂԻՆԵ ՃԻՃԻԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner