Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառարավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառարավարության 17.06.2021թ. N 987-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 3) ենթակետով, հիմք ընդունելով «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» բաց բաժնետիրական ընկերության կողմից տրված դիմումը, համայնքային սեփականության իրավունքի 16072024-06-0027 վկայականը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Բջջային կապի կայանի կառուցման ու սպասարկման նպատակով տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ջիլիզա գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականության 06-094-0257-0021 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսքի 0.00518 հա մակերեսով հողամասը՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության, կապի հողեր գործառնական նշանակության փոփոխելու առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:
|