Այսօր: Ուրբաթ, 24 Հունվարի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



23 հունվարի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՂՊԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-060-0012-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0․2075 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Հովիկ Սերգոյի Բաբայանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 816711 իրավունքի վկայականը, 24․12․2024թ․ թիվ 6198 և 6199 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Հաղպատ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 14․01․2025թ․ թիվ 149 փոստային հասցեի վերաբերյալ տրամադրված տեղեկանքը ՝ որոշում եմ․

1․ Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի, Հաղպատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-060-0012-0001 ծածկագրով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Հաղպատ, 20-րդ փողոց, 1 փոստային հասցեն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աղունիկ Նիազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝1bb15fd8-c04f-4a34-98dc-7421c3567620



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner