Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 2020 թվականի հունվարի 16-ի N 5-Ա որոշումը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 20-ի արտահերթ նիստի օրակարգը` 1. Ալավերդի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի N 80-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 2. Ալավերդի համայնքի 2019 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարման մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 3. Ալավերդի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի N 84-Ն որոշմամբ հաստատված Ալավերդի համայնքի 2020 թվականի բյուջեի մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) |