Համաձայն Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 67-րդ, 68-րդ և 69-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 27-րդ և 28-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1.Լուծարել «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 2 ԲՇՏ» փակ բաժնետիրական ընկերությունը: 2. Ստեղծել լուծարային հանձնաժողով՝ հետևյալ կազմով 3.1 Հարություն Ձավարյան - Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ 3.2 Արթուր Մանուկյան - Ալավերդի համայնքի ղեկավարի օգնական 3․3 Ֆլորա Թաթուխաշվիլի - Ալավերդի համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ 3․4 Նարինե Թորոսյան - Ալավերդի համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ 3.5 Սամվել Աբելյան - «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 2 ԲՇՏ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժ/պ 3․6 Գարուն Միքայելյան «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 2 ԲՇՏ» փակ բաժնետիրական ընկերության հաշվապահ 3․7 Սամվել Թորոսյան - Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետի պաշտոնակատար 4. Լուծարային հանձնաժողովին՝ 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել ընկերության լուծարման գործընթացը: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։ |