Այսօր: Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 216
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա-
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
«ԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 2 ԲՇՏ » ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն  Հայաստանի Հանրապետության  «Քաղաքացիական  օրենսգրքի» 67-րդ, 68-րդ և 69-րդ հոդվածների,  «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի  18-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի  27-րդ և 28-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝  համայնքի ավագանին որոշում է.

 

1.Լուծարել «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 2 ԲՇՏ» փակ բաժնետիրական ընկերությունը:
2. Ստեղծել լուծարային հանձնաժողով՝ հետևյալ կազմով
3.1 Հարություն Ձավարյան - Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ
3.2 Արթուր Մանուկյան - Ալավերդի համայնքի ղեկավարի օգնական
3․3 Ֆլորա Թաթուխաշվիլի - Ալավերդի համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ
3․4 Նարինե Թորոսյան - Ալավերդի համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ
3.5 Սամվել Աբելյան  - «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 2 ԲՇՏ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժ/պ
3․6 Գարուն Միքայելյան «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 2 ԲՇՏ» փակ բաժնետիրական ընկերության հաշվապահ
3․7 Սամվել Թորոսյան - Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետի պաշտոնակատար
4. Լուծարային հանձնաժողովին՝ 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել ընկերության լուծարման գործընթացը: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԵՂԻՆԵ ՃԻՃԻԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner