Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, հաշվի առնելով, որ անասնագոմը դուրս է մնացել Հաղպատ համայնքի հաշվեկշռից և համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական տարածքում, 06-060-0002-0001 կադաստրային ծածկագրում գտնվող անասնագոմը ընդգրկել Ալավերդի համայնքի հաշվեկշռում: 2. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու շինության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները: |