Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



25 մարտի 2020 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉՎԱԾ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԵՆՅԱԿԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 10.03.2020թ. N 75-Ա որոշումը, սեփականության իրավունքի N 17032020-06-0050 վկայականը, վճարման անդորրագրերը և հաշվի առնելով, որ Արթուր Օսյանն ընդունել է ավտոտնակը, տնտեսական սենյակը և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու գնման նախապատվության առաջարկությունը, վճարել է օրինականացման համար սահմանված վճաները, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝ 

1. Համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Զորավար Անդրանիկ փողոց, N 38/28 հասցեում գտնվող, համայնքի ղեկավարի 10.03.2020թ. N 75-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 113.43 քմ արտաքին մակերեսով (90.2 քմ ներքին մակերեսով) բնակելի նշանակության ավտոտնակը, տնտեսական սենյակը՝ ընդհանուր 124773 (մեկ հարյուր քսանչորս հազար յոթ հարյուր յոթանասուներեք) դրամ արժեքով և սպասարկման համար զբաղեցրած 0.00794 հա մակերեսով հողամասը՝ 64314 (վաթսունչորս հազար երեք հարյուր տասնչորս) դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել Արթուր Օսյանին:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում բնակելի նշանակության ավտոտնակի, տնտեսական սենյակի և զբաղեցրած հողամասի առք ու վաճառքի պայմանագիր կնքելու պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վալերի Մինասյան   Կարեն Կոնինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner