Այսօր: Կիրակի, 6 Հուլիսի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



08 սեպտեմբերի 2022 թ.

ՀԱՄԱՅՆՔ ԱԼԱՎԵՐԴԻ, ՔԱՂԱՔ ԱԼԱՎԵՐԴԻ, ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՃՈՒՂԻ, 18/2 ՀՈՂԱՄԱՍ, ՀԱՄԱՅՆՔ ԱԼԱՎԵՐԴԻ, ՔԱՂԱՔ ԱԼԱՎԵՐԴԻ, ՍԱՆԱՀԻՆ ԹԱՂԱՄԱՍ, 8-ՐԴ ՓՈՂՈՑ, 7 ՀՈՂԱՄԱՍ, ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով,  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 10-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման 26-րդ կետի 2-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 09.08.2007թ. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» 1032-Ն որոշումով և հիմք ընդունելով սեփականության իրավունքի N 08062022-06-0057, N14072022-06-0046 վկայականները, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1. Համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Երևանյան խճուղի, 18/2 հողամաս հասցեում՝ 06-002-0048-0038 ծածկագրի մեջ գտնվող, 0.015 հա մակերեսով բնակավայրերի այլ նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության:
2.
Համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին թաղամաս, 8-րդ փողոց, 7 հողամաս հասցեում՝ 06-002-0108-0062 ծածկագրի մեջ գտնվող, 0.015 հա մակերեսով բնակավայրերի այլ նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության:
3. Օրենքով սահմանված կարգով փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո այն ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
4. Հողամասերն ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Հովհաննիսյան   Կարեն Կոնինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner