Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 155
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



20 մայիսի 2025 թ.

ՄԱՐՏՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, N 1447146 /ՆՈՐ ՆՄՈՒՇԻ ՎԿԱՅԱԿԱՆ՝ 25082023-06-0040/ ԳՐԱՆՑՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՏԵՂԱԴԻՐՔԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂՂԵԼՈՒ, ՓԱՍՏԱՑԻ ՃԻՇՏ ՏԵՂԱԴԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ. N 698-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1) ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24) ենթակետով, 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով,հիմք ընդունելով Մարտուն Շահվերդյանի դիմումը, սեփականության իրավունքի N 1447146 /նոր նմուշի վկայական՝ 25082023-06-0040/ վկայականը, «ԿԱՐՏՈԳՐԱՖ» ՍՊ ընկերության կողմից տրված հատակագծերը, Ալավերդի համայնքի ավագանու 13.09.2024թ. N 105-Ա որոշումը, ՀՀ Լոռու մարզպետի 20.09.2024թվականի թիվ 732-Ա որոշումը, ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 12-ի N 2-15 եզրակացությունը՝

որոշում եմ․

1․ Հիմք ընդունելով, որ 30.09.2003թ. գրանցված սեփականության իրավունքի N 1447146 վկայականը /նոր նմուշի վկայական՝ 25082023-06-0040/ թերի է կազմվել և վկայականում սխալ է նշվել գտնվելու վայրի տվյալները և հաշվի առնելով կադաստրային քարտեզի տվյալները, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը, կատարել՝ Մարտուն Հարությունի Շահվերդյանին սեփականության իրավունքով պատկանող, Ալավերդի համայնքի Արդվի գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-017-0312-0001 ծածկագրից առանձնացվող, 0.061483 հա մակերեսով հողամասի տեղադիրքի ճշտում և հաստատել փաստացի ճիշտ տեղադիրքը՝ համապատասխանեցնելով իրական տեղադիրքին, համաձայն որակավորված անձի կողմից տրված հատակագծի:

2. Ալավերդի համայնքի Արդվի գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-017-0312-0001 ծածկագրից առանձնացվող, 0.061483 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները կադաստրային քարտեզում ուղղել՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության՝ համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթով նշված հողամասի համար սահմանված նպատակային և գործառնական նշանակությանը:

3.Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի, Արդվի բնակավայրի կադաստրային քարտեզի 06-017-0312-0001 ծածկագրից առանձնացվող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության, 0.061483 հա մակերեսով հողամասին և հողամասում առկա անասնաշենքին տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի գյուղ Արդվի, 2 փոստային հասցեն։

4.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լիանա Կոստանդյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner