|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 հոկտեմբերի 2021 թվականի N 88-Ա |
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 16 սեպտեմբերի 2021 թվականի N 1531-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 08.10.2021թ. թիվ ԳՍ/15.4/26215-2021հանձնարարականի, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի 2021 թվականի կառուցվածքը, քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 1, N 2 հավելվածների: 2. Մեկշաբաթյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին` Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2021 թվականի նոյեմբերի 17-ից ոչ ուշ: 4. Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ավագանու 24.12.2020թ. «Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի 2021 թվականի կառուցվածքը, քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 79-Ա որոշումը:
|
Կողմ -7 ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ ՔԱՌՅԱՆ ՎԻԳԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|