Այսօր: Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



02 դեկտեմբերի 2024 թ.

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՂՊԱՏ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱԿՈՒՄԲԻ ՇԵՆՔԻ ՏԱՆԻՔԻՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԿԱՅԱՆ ՏԵՂԱԿԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրացման N 1271723 վկայականը, «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲ ընկերության կողմից 26.03.2024թ. N 592/24-1 գրությունը, Ալավերդի համայնքի ավագանու 12.11.2024թ. N 125-Ա որոշումը՝

որոշում եմ.

1.Թույլատրել «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» բաց բաժնետիրական ընկերությանը Ալավերդի համայնքի Հաղպատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Ալավերդի համայնքին պատկանող՝ կադաստրային 06-060-0023-0001 ծածկագրով, 0.1355 հա մակերեսով հողամասի վրա առկա ակումբի շենքի տանիքին տեղադրել բջջային կապի կայան, 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճարով։

2. Սահմանված վարձավճարը վճարել Ալավերդի համայնքի բյուջեի 900265121092 հաշվեհամարին՝ տարեկան կիսամյակային կտրվածքով:

3.Հանձնարարել Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմին օրենքով սահմանված կարգով կնքելու վարձակալության պայմանագիր:

43. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner