|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 սեպտեմբերի 2024 թվականի N 099-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՎ 10 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու` 2024 թվականի սեպտեմբերի 13-ի հերթական թիվ 10 նիստի հետևյալ օրակարգը՝ 1․1 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու` 2024 թվականի սեպտեմբերի 13-ի հերթական թիվ 10 նիստի օրակարգը հաստատելու մասին. 1.2 «Ալավերդի համայնքի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 7 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունում չորրորդ խումբ բացելու մասին․ 1.3 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 125-Ա որոշման 7-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 22-րդ, 26-րդ, 31-րդ հավելվածներում փոփոխություններ կատարելու մասին․ 1.4 Ոչ պիտանի գույքը դուրս գրելու մասին․ 1.5 «Օձունի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու և լուծարային հանձնաժողով ստեղծելու մասին․ 1.6 «Օձուն համայնքի գրադարանային համակարգ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու և լուծարային հանձնաժողով ստեղծելու մասին․ 1.7 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Լոռի-2 համակցված տարածական պլանավորման նախագիծը և նախագծով առաջարկվող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները հաստատելու մասին․ 1.8 Ալավերդի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը օրենսդրության պահանջներին համապատասխան ուղղակի վաճառքով օտարելու մասին․ 1.9 Օրինական ճանաչված կառույցը և համապատասխան հողամասը՝ տվյալ կառույցն իրականացրած անձին գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին․ 1.10 «Այրումի լեռնագործ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին․ 1.11 Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0038-0234 ծածկագրով, 0.0047 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին․ 1.12 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սեփականություն հանդիսացող, կադաստրային 06-002-0061-0001 ծածկագրից առանձնացվող հողամասն օտարելու մասին․ 1.13 ԳՄՀԸ կողմից իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում հայաստանում» ծրագրի շրջանակներում գործընկեր համայնք դառնալու վերաբերյալ Ալավերդի համայնքի հայտը հաստատելու վերաբերյալ․ 1.14 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի տեղական երիտասարդական քաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին․ 1.15 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|
Կողմ -16 ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ ԵՐԻՑՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԶԱԽԱՐՈՎ ՍԻՄՈՆ ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ ԹՈՐՈՍՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՀՐԱՆՏ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀԱՅԿ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ ՊԱՊՈՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՐԱ ՍՄԲԱՏՅԱՆ ԱՆԱՀԻՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.57 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|