Այսօր: Կիրակի, 20 Հոկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 հոկտեմբերի 2024 թ.

ՍԱՆԱՍԱՐ ՏԻՏԱՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանը քննության առնելով վարչական գործը՝ Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրի բնակիչ Սանասար Տիտանյանի կողմից ապօրինի շինարարություն կատարելու համար տուգանք նշանակելու մասին, պարզեց որ.

Սանասար Տիտանյանը, խախտելով ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ կետը,  ապօրինի շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց) իրականացնելու համար 26․06․2024 թվականին օրենքով սահմանված կարգով  վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո, 01․10․2024 թվականին արձանագրված տվյալներով շարունակել է ապօրինի շինարարական աշխատանքները։

ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու համար աշխատանքային խումբը (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) հրավիրել և անցկացրել է նիստ, որն անցկացվել է Սանասար Տիտանյանի ներկայությամբ:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

1․ 26․06․2024թ․ Սանասար Տիտանյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի թիվ 999-Ա որոշումը։

2. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու համար աշխատանքային խմբի 01 հոկտեմբերի 2024 թվականին կատարված լուսանկարները։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքապետարանը հաստատված է համարում հետևյալը.

Սանասար Տիտանյանի կողմից ՀՀ Լոռու մարզի Օձուն բնակավայրից դեպի ք․ Ալավերդի տանող Հ-33 ավտոճանապարհի հարևանությամբ, մինչ Հագվի բնակավայրի խաչմերուկ առանց համապատասխան շինարարական թույլտվության` կատարվել է ապօրինի շինարարություն , առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, ուստի քննարկվող շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց: 26․06․2024 թվականի Համայնքի ղեկավարի թիվ 999-Ա որոշմամբ վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո Սանասար Տիտանյանի կողմից շարունակվել է ապօրինի շինարարություն կատարելը։ Սանասար Տիտանյանը նախազգուշացվել էր, որ համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակվելուց հետո, եթե շարունակվի իրականացվել ինքնակամ կառույցի շինարարական աշխատանքները, ապա համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազար հինգ հարյուրապատիկից երեք հազարապատիկի չափով:

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի հոկտեմբերի 17- ին հրավիրվել է վարչական նիստ, որին մասնակցելու նպատակով Սանասար Տիտանյանը պատշաճ ծանուցվել է,  ներկայացել է նիստին:

Արդյունքում հանձնաժողովը արձանագրություն է կազմել և  Սանասար Տիտանյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազար հինգ հարյուրապատիկի չափով՝ 2․ 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ:

 

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը: «Քաղաքաշինության մասին » ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։ Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։ Տվյալ պարագայում Սանասար Տիտանյանը ՀՀ Լոռու մարզի Օձուն բնակավայրից դեպի ք․ Ալավերդի տանող, Հ-33 ավտոճանապարհի հարևանությամբ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի /շինարարության թույլտվության/, իրականացրել է շինարարություն: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով:  Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազար հինգ հարյուրապատիկից երեք հազարապատիկի չափով։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 -րդ հոդվածի առաջին մասի 26 -րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի » 188 -րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 44-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի և 23-րդ հոդվածի 1-ին մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ և հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող աշխատանքային խմբի կողմից 10 հոկտեմբերի 2024 թվականին արված լուսանկարները.

Որոշում եմ՝

1. ՍանասարՏիտանյանի  նկատմամբ նշանակել տուգանք ՀՀԼոռումարզի ՕձունբնակավայրիցդեպիքԱլավերդիտանող, Հ-33 ավտոճանապարհիհարևանությամբ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի /շինարարության թույլտվության/, ինքնակամշինարարությունիրականացնելուհամար, տուգանվելուց հետո շինարարական աշխատանքները շարունակելու համար 2․500.000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
1.1
 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշմամբ  իրավախախտումկատարածանձիկողմիցիրազեկվելուցոչուշ,քան տասնհինգ օրվա ընթացքում` ՀՀ ԼոռումարզիԱլավերդիհամայնքապետարանի հաշվեհամարին` 900265121146:
2.
ՍանասարՏիտանյանին տալ պարտադիր ցուցում` անհապաղապամոնտաժելապօրինիկատարվածշինությունը:
3.
 ՍույնորոշումըկարողէդատականկարգովբողոքարկվելՀՀվարչականդատարան՝ «Վարչարարությանհիմունքներիևվարչականվարույթիմասին» ՀՀօրենքի 70-րդևՀՀվարչականդատավարությանօրենսգրքի 73-րդհոդվածներովնախատեսվածկարգով՝դրաուժիմեջմտնելուօրվանիցերկամսյաժամկետում։
4. Սույնորոշմանպահանջներըչկատարելուդեպքում, «Վարչարարությանհիմունքներիևվարչականվարույթիմասին» ՀՀօրենքի 88-րդհոդվածովսահմանվածկարգովայնենթակաէհարկադիրկատարման` ՀՀԱՆԴԱՀԿծառայությանմիջոցով` անբողոքարկելիդառնալուցհետոեռամսյաժամկետում:
5.
 Սույնորոշումնուժիմեջէմտնումկողմերինիրազեկելունհաջորդողօրվանիցկամսույնորոշմամբուղղակիորենշոշոփվողանձանցվերաբերյալտեղեկություններըհայտնիչլինելուդեպքումհրապարակմանպահից, azdarar.am կայքիև/ կամհամայնքապետարանիտեղեկագրերումհրատարակելումիջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner