Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 144
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



13 հոկտեմբերի 2025 թ.

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ 06-069-0264-0017 ԾԱԾԿԱԳՐԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, 1․102 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.5 կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24) ենթակետով, 102-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 09․11.2005թ. N 2245-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ. N 1066-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետով, հիմք ընդունելով «ՏՍ-Ռիելթի» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հողամասի հատակագիծը՝

 որոշում եմ.

1. Ալավերդի համայնքի Ճոճկան գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-069-0264-0017 ծածկագրից առանձնացվող, 1․102 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ ցածրարժեք հողատեսքը փոխադրել բարձրարժեք հողատեսքի՝ IV կարգի անջրդի վարելահողի:

2.Օրենքով սահմանված կարգով փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո այն ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:

3.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման:

4.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աղունիկ Նիազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner