Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշումով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով նախագիծը, urban.e-gov.am էլեկտրոնային հարթակի միջոցով Վարդանուշ Նալբանդյանի կողմից 02/12/2024թ. ներկայացված նախագծային փաստաթղթերում փոփոխություն կատարելու մասին դիմումը՝
որոշում եմ.
1. Վարդանուշ Նալբանդյանին թույլատրել կատարել փոփոխություն՝ համայնք Ալավերդի գյուղ Օձուն 5-րդ փողոց 41/3 հասցեում գտնվող, կադաստրային 06-112-0084-0015 ծածկագրով հողամասում երկհարկանի բնակելի տան կառուցման հաստատված նախագծային փաստաթղթերում և տրամադրել շինարարության թույլտվություն։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: