Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 31-ի N 11-Ա որոշման 19-րդ կետի, հիմք ընդունելով քաղաքացու դիմումը
համայնքի ավագանին որոշում է. 1. Վճարել Ալավերդի համայնքի Շնող բնակավայրի ուսանող բնակիչ Մանե Արթուրի Ազարյանի 2023-2024 թվականների ուսումնական տարվա վարձավճարը (Վանաձորի պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի առկա ուսուցման վճարովի համակարգի Մագիստրատուրա «Կրթության կառավարում» մասնագիտության1-ին կուրս) 120 000 (մեկ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ գումարի չափով ( ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 36 Հ/Հ 16036107814200): 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |