Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 139
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



14 հունվարի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ 06-002-0038-0519, 06-112-0084-0061, 06-022-0101-0161, 06-002-0150-0427 ԵՎ 06-060-0208-0079 ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՃՈՒՐԴ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, 61-րդ հոդվածի առաջին կետով, 67-րդ, 68-րդ և 70-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 463-465-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետով, 80-րդ հոդվածով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 14-րդ հոդվածներով, «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ, ի կատարումն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 11.10.2024թ. N 117-Ա որոշման 2-րդ կետի, 17.12.2024թ. N 153-Ա, 24.12.2024թ. N 176-Ա և 24.12.2024թ. N 177-Ա որոշումների՝

որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկում (Ալավերդու համայնքապետարանի վարչական շենքում, հասցե՝ ք. Ալավերդի, Զորավար Անդրանիկ փողոց, 8/1) 2025 թվականի փետրվարի 18-ին, ժամը 16:00-ին, համայնքային սեփականություն հանդիսացող մի քանի միավոր հողամասեր օտարելու նպատակով անցկացնել բաց աճուրդ (դասական եղանակով) հետևյալ լոտերով.

Լոտ 1: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի քաղաք Ալավերդի, Ս. Սպանդարյան փողոց 10/1 հասցեում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0038-0519 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.01473 հեկտար մակերեսով հողամասը 600 000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով:

Լոտ 2: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն գյուղ, 5-րդ փողոց, 53/5 հասցեում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-112-0084-0061 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.04836 հեկտար մակերեսով հողամասը 450 000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ հասարակական կառուցապատում իրականացնելու նպատակով:

Լոտ 3: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Աքորի գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-022-0101-0161 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 0.2 հեկտար մակերեսով հողամասը 495 000 (չորս հարյուր իննսունհինգ հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով նպատակով:

Լոտ 4: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, Շահումյան փողոց, 1/24 հասցեում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0150-0427 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.00816 հեկտար մակերեսով հողամասը 435000 (չորս հարյուր երեսունհինգ հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով:

Լոտ 5: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-060-0208-0079 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 0.04623 հեկտար մակերեսով հողամասը 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:

2. Աճուրդի մասնակցության վճարը սահմանված է 15000 (տասնհինգ հազար) դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 %-ի չափով:

3. Աճուրդում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկում է վերջին ամենաբարձր գնային հայտը, աճուրդավարի մուրճիկի 3-րդ հարվածից հետո:

4.Սակարկություններում հաղթող մասնակցի հետ արձանագրության ստորագրման պահից նրան են անցնում համապատասխան լոտի վերաբերյալ առուվաճառքի մասին պայմանագիր կնքելու իրավունքը։

1) Կնքվող պայմանագրերի էական պայմանները պետք է համապատասխանեն սակարկությունների մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված պայմաններին:

2) Աճուրդում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը։ Եթե նշված ժամկետում գինը չի վճարվում, կամ սակարկությունում հաղթած անձը հրաժարվում է սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելուց, այնպես էլ առուվաճառքի պայմանագիր կնքելուց, ապա համարվում է, որ հաղթած անձը հրաժարվել է հողամասը ձեռք բերելուց:

3) Գումարն ամբողջությամբ վճարելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, աճուրդում հաղթող անձի հետ կնքվում է օտարման պայմանագիր, որը վավերացվում է նոտարական կարգով և ենթակա է պետական գրանցման:

4) Օտարման պայմանագրում պետք է ամրագրվեն համայնքի հողի առաջնային հետգնման իրավունքը և տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվող ծրագրի ժամկետները: Պայմանագրի խախտման դեպքում դա կարող է լուծվել դատական կարգով:

5) Սակարկությաններում հաղթած անձի հետ պայմանագիր կնքելիս նրա մուծած նախավճարի գումարը հաշվարկվում է կնքվող պայմանագրով պարտավորությունների կատարման հաշվում։

6) Սակարկությունների ըեթացքում վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով։

5. Աճուրդի անցկացման մասին տալ հայտարարություն զանգվածային լրատվության միջոցով և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև հայտարարությունը տեղադրել համայնքի պաշտոնական համացանցային կայքում և աճուրդի կայացման վայրում (Ալավերդու համայնքապետարանի վարչական շենքում) ցուցատախտակի վրա զետեղել հրապարակային ծանուցումը՝ աճուրդի կայացման օրվանից առնվազն մեկ օր առաջ: Հայտերի ընդունման վերջնաժամկետ սահմանել 2025 թվականի փետրվարի 13-ը, ժամը՝ 17:00-ն:

6. 2025 թվականի փետրվարի 18-ին կայանալիք աճուրդին մասնակցելու համար ներկայացվող հայտերի ընդունման, համապատասխան արձանագրությունները և աճուրդի հետ կապված անհրաժեշտ այլ փաստաթղթերը կազմելու համար պատասխանատու անձ և աճուրդավար նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքի ղեկավարի տեղակալ Հարություն Ձավարյանին: 1) Աճուրդավարին և աշխատակազմին՝ կատարել նախապատրաստական աշխատանքներ, կազմակերպել և ստեղծել համապատասխան պայմաններ 2025 թվականի փետրվարի 18-ին կայանալիք աճուրդն անցկացնելու համար։

7.Անշարժ գույքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև անշարժ գույքերի օտարման դեպքում չի սահմանափակվում այլ անձանց իրավունքները, և չի խախտվում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լիանա Կոստանդյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner