Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 135-րդ, 188-րդ, 202-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության 11.05.2002թ. N 498 որոշմամբ, հիմք ընդունելով Մեխակ Սերգոյի Երիցյանի դիմումը, անձնագրի պատճենը, 03․07․2024 թվականի N 2837 և N 2838 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կադաստրի կոմիտեում հաշվառված ինքնակամ կառույցի տեղեկանքը, հողամասի և շինության հատակագծերը՝ որոշում եմ․
1. Վերականգնել Մեխակ Սերգոյի Երիցյանի(ծնված՝ 27․05․1963թ․) ժառանգության իրավունքով պատկանող Ալավերդի համայնքի Արևածագ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-020-0118-0231 կադաստրային ծածկագրով՝ 0․26428 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը:
2. Նշված՝ 0.26428 հա մակերեսով հողամասում առկա է 1990թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 20224KPMQV ծածկագրով հաշվառված, այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող, 20.0 քմ արտաքին մակերեսով (12.0 քմ ներքին մակերեսով) տնտեսական սենյակը, որը ենթակա է գրանցման նշագծված տարբերակով որպես ինքնակամ կառույց:
3.Անշարժ գույքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
1) Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:
4. Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
5. Սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: