Այսօր: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



13 նոյեմբերի 2025 թ.

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ N 1822040 ՎԿԱՅԱԿԱՆՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՆԱՀԻՆ ՍԱՐԱՀԱՐԹ ԹԱՂԱՄԱՍԻ ԳԱՅԻ ՓՈՂՈՑ 1/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 43-րդ և 42-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 29․12․2005 թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 10․05․2021 թ․ «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով՝ Նարինե Ռոբերտի Խարազյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 1822040 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ-ի կողմից կազմված շինության և հողամասի հատակագծերը, բաժանման սխեմաները, պետռեգիստի վկայականը՝

որոշում եմ․

1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ, Գայի փողոց, 1/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքի N 1822040 վկայականով գրանցված, բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0․148 հա մակերեսով հողամասը բաժանել՝ 0․1265 հա և 0․0215 հա մակերեսների` համաձայն որակավորում ունեցող կազմակերպության կողմից տրված հատակագծերի։ 

2. Բաժանված՝ 0.0215 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին  տրամադրել Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ, Գայի փողոց, 1/2 փոստային հասցեն, իսկ 0․1265 հա մակերեսով հողամասին և հողամասում առկա գույքի փոստային հասցեն թողնել նույնը՝ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ, Գայի փողոց, 1/1 փոստային հասցեն։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աղունիկ Նիազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner