Այսօր: Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 155
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա-
 

Զեկ. ՆԱԻՐԱ ՏԻՏԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ և ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ «ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ՝ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԱՆԳԱՌՆԵՐՈՎ և ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՎ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 92-րդ հոդվածի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2 հոդվածի 11-րդ, 15-րդ մասեր և 16-րդ մասի «ա» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալավերդի համայնքի ավագանին որոշում է․

1․ Տալ համաձայնություն Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին ներկայացված և հավանության արժանացած «Ալավերդի համայնքի հանրային տրանսպորտային ենթակառուցվածքի բարելավում՝ ժամանակակից կանգառներով և կանոնավոր երթուղիներով» ծրագրի իրականացման համար Ալավերդու համայնքապետարանի արտաբյուջետային հաշիվ բացելու առաջարկին:
2․ Ալավերդի համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով դիմել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ միջնորդելու ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ նախարարության գործառնական վարչությունում Ալվերդու համայնքապետարանի արտաբյուջետային հաշիվ բացելու համար։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԵՂԻՆԵ ՃԻՃԻԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner