Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից լիազորված անձ՝ Գագիկ Թովմասյանի դիմումը, գրանցված իրավունքի N 989507 վկայականը, «Բիզնես Էքսպերտ» ՍՊ ընկերության կողմից տրված հողամասի հատակագիծը՝
որոշում եմ․
1․ N 989507 սեփականության իրավունքի վկայականով գրանցված, Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, 0.00645 հեկտար մակերեսով հողամասի գծային չափերը կադաստրային քարտեզում ուղղել, արտացոլել ճիշտ գծային չափերով և երկրաչափական տեսքով՝ համապատասխանեցնելով իրական տեղադիրքին, համաձայն որակավորված անձի կողմից տրված հատակագծի:
2.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3․Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112- 0113-0031 ծածկագրից առանձնացվող, 0,00645 հա մակերեսով հողամասին և հողամասում գտնվող էլ․ ենթակայանին տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 22-րդ փողոց, 45/1 փոստային հասցեն։
4.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ համաձայն որոշման հավելված հանդիսացող որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: