Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24) ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ որոշում եմ.
1. Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ղեկավարի 24.06.2024թ. «ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ N 20012014-06-0026 ՎԿԱՅԱԿԱՆՈՎ, 06-002-0395-0007 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 994-Ա որոշումը:
2.Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ղեկավարի 16.05.2024թ. «N 20012014-06-0026 ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՈՒՂՂԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԸ ՓԱՍՏԱՑԻ ՃԻՇՏ ԳԾԱՅԻՆ ՉԱՓԵՐՈՎ ՔԱՐՏԵԶՈՒՄ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 857-Ա որոշման 1-ին կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: