«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ ( ՀՀ կառավարության 28 դեկտեմբերի 2023 թվականի N 2343-Ն որոշման խմբագրությամբ) սահմանված կարգով 2024թ-ի նոյեմբերի 8-ին ժամը 12:00-ին ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ճոճկան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան «ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ճոճկան բնակավայրում դպրոցի կառուցում» նախատեսվող գործունեության տեղակապման նախագծի վերաբերյալ 1-ին հանրային լսումները:
Որպես նախաձեռնող հանդես է գալիս «ԼՈՒՔ» ՍՊ ընկերությունը, հասցե՝ ք.Երևան, Բաղրամյան 23 շենք, 26 բն.:
Նախատեսվող գործունեության նպատակն է Ճոճկան բնակավայրում ժամանակակից չափորոշիչներին համապատասխան նոր դպրոցի կառուցումը:
Գործունեությունը նախատեսվում է իրականացնել Ճոճկան բնակավայրի վարչական տարածքում:
Շահագրգիռ հանրությունը առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող է ներկայացնել հանրային լսման ընթացքում, ինչպես նաև գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ սույն հայտարարության հրապարակումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
Հանրային լսման համար լիազորված անձի տվյալներն են. Խալաթյան Գարիկ, Ալավերդի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջատար մասագետ,
Էլ-փոստ. alaverdimunicipality@gmail.com, Հեռ. 096035583: