Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ին մասի, 21) ենթակետով, ՀայաստանիՀանրապետությանհողայինօրենսգրքի59-րդ, 60-րդ հոդվածներով, 66-րդհոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Նորմատիվիրավականակտերիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 23-րդհոդվածի 5-րդմասով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Նորոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման կարգի 6-րդ կետով, հաշվի առնելով, որ քննարկվողհողամասի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, այն դարձնել առանձին հրապարակային սակարկությունների առարկա,հիմքընդունելովՍոնյա Արայի Հարությունյանի դիմումը, սեփականության իրավունքի N 12062023-06-0001 վկայականը, համայնքային սեփականության N 20092023-06-0066 վկայականը, համայնքիղեկավարիառաջարկությունը`
համայնքի ավագանին որոշում է.
1. Սոնյա Արայի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող՝ համայնք Ալավերդի, քաղաք Ախթալա, Թումանյան փողոց, 38 հասցեում գտնվող խանութի զբաղեցրած 0.00724 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին կից, համայնք Ալավերդի, քաղաք Ախթալա, Թումանյան փողոց, 40 հասցեում գտնվող, 0.00337 հա մակերեսով հողամասը, ընդլայնման նպատակով, 17349 (տասնյոթ հազար երեք հարյուր քառասունինը) դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել Սոնյա Արայի Հարությունյանին: 2. Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ Սոնյա Արայի Հարությունյանի հետ կնքելու հողամասի առք ու վաճառքի պայմանագիր: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |