Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշումով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով նախագիծը, urban.e-gov.am էլեկտրոնային հարթակի միջոցով «Արմենիան Ոլնատ» ՍՊ ընկերության կողմից 24/12/2024թ. ներկայացված հայտը՝
որոշում եմ.
1. «Արմենիան Ոլնատ» ՍՊ ընկերությանը տրամադրել շինարարության թույլտվություն և թույլատրել կատարելու համայնք, գյուղ Այգեհատ 1 հասցեում գտնվող, կադաստրային 06-014-0301-0031 ծածկագրով, սեփականության իրավունքով պատկանող 2.86807 հա մակերեսով հողամասում 10 000 խմ ծավալով ջրավազանի կառուցման, հենապատի կառուցման շինարարական աշխատանքներ։
2.Շինարարական աշխատանքներն սկսել լիցենզավորված կազմակերպության կողմից տրամադրված, համայնքի ղեկավարի հետ համաձայնեցված, նախագծային փաստաթղթերի և համայնքապետարանի կողմից տրամադրված շին. թույլտվության առկայության դեպքում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: