Այսօր: Կիրակի, 20 Հոկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1571-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հոկտեմբերի 2024 թվականի N 1571-Ա

ՍՈՆՅԱ ՆԻԿՈԼԱՅԻ ԹԱՆԹՈՒՇՅԱՆԻՆ ԵՎ ՍՊԱՐՏԱԿ ԱՐՏԵՄԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 42-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002թ. N 88 որոշումով, հիմք ընդունելով Սոնյա Նիկոլայի Թանթուշյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 013245 վկայականը, 14/10/2024թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը՝
որոշում եմ.

1.Սոնյա Նիկոլայի Թանթուշյանի և Սպարտակ Արտեմի Միքայելյանին ժառանգության իրավունքով պատկանող, Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամաս, 89 հասցեում գտնվող այգետնակի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի գործառնական նշանակության բնակելի տուն օգտագործելու:
2.Նշված շինությունը կառուցվածքային փոփոխության չի ենթարկվել, ուստի ճարտարապետահատակագծային առաջադրանք և քաղաքաշինական այլ փաստաթղթեր չեն պահանջվում:
3. Նշված փոփոխությունը ենթակա է պետական գրանցման:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner